Այսօր նշվում է ձնծաղիկի տոնը
19/04/2014 12:12

Այսօր նշվում է ձնծաղիկի տոնը

Ամեն տարի ապրիլի 19-ին աշխարհի շատ երկրներում նշում են գարնանային գեղեցիկ մի տոն՝ ձնծաղիկի օրը (The Day of Snowdrop):

Այս տոնի արմատները գալիս են Անգլիայից, որտեղ տոնը նշվում է 1984 թվականից ի վեր:

Ընդհանրապես, կախված կլիմայական պայմաններից, ձնծաղիկները աճում են հունվարից ապրիլ ընկած ժամանակահատվածում: Եվ քանի որ Անգլիայում այն աճում է ապրիլի կեսերին, ապա տոնը ևս նշվում է ապրիլի 19-ին: Այսօր էլ տոնը սիրված է և հայտնի այլ երկրներում ևս:

Անգլիայում կարծիք կա, ըստ որի, եթե տան շրջակայքում ձնծաղիկ տնկեն, այն կպաշտպանի տունը չար ոգիներից: Սակայն ամենից առաջ, դա առաջին ծաղիկն է, որ հայտնվում է ձմեռայից ցրտերից հետո, խորհրդանշելով գարնան գալուստը, տաքի հաղթանակը ցրտի դեմ:

Գերմանացիներն այս բույսն անվանում են «ձյունե զանգակ» (Schneeglockchen), անգլիացիները`«ձյունե կաթիլ» (Snow-drop), ֆրանսիացիները` Niveole, որը համահունչ է լատիներեն niveus՝ «ձնե» բառին։

Ձնծաղիկները շատ ցրտադիմացկուն են, նրանք դիմանում են մինչև 10 աստիճան ցրտի, նույնիսկ սառցակալելուց հետո էլ շարունակում են ծաղկել։ Ձնծաղիկների առաքելությունն է ավարտել ծաղկման շրջանը մինչև ծառերի կանաչելը։