Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություններ` Գլենդելում, Փասադենայում
19/04/2014 13:17

Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություններ` Գլենդելում, Փասադենայում

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություններ տեղի կունենան Գլենդելում, Փասադենայում, Լոս Անջելեսում: Այս մասին տեղեկացնում է «Glendale News Press»-ը: 

Առաջիկա մի քանի օրերի ընթացքում Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություններ տեղի կունենան Գլենդելում:

Շաբաթվա կարևոր միջոցառումը կլինի Ալեքս թատրոնում, որի ժամանակ տեղացի ուսանողների կողմից կբեմադրվի հայկական ավանդական պարեր և երգեր, հիմնական զեկուցողը կլինի ինժեներ Մաուրիս Միսաք Քելեչյանը (Maurice Missack Kelechian), ում գիտական հետազոտությունների շնորհիվ բացահայտվել են Բեյրութ -Լիբանանի մոտ Անթուրայի հայկական որբանոցում հայ երեխաների հանդեպ ցուցաբերվող դաժանությունների մասին փաստերը:

Գլենդելում հայկական ակումբներ, ավագ դպորցները նույնպես կհիշատակեն Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցը, կլինեն նաև մոմավառության արարողություններ:

Փասադենայում հայկական համայնքը նույնպես հիշատակի արարողություն է կազմակերպել:

Միջոցառմանը կմասնակցեն մի շարք հասարակական ու քաղաքական դեմքեր, այդ թվում` ԱՄՆ կոնգրեսական Ջուդի Չուն:

Լոս Անջելեսում էլ Թուրքիայի հյուպատոսության առջև բողոքի ակցիա կանցակվի:

 

 

Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություններ` Գլենդելում, Փասադենայում