Մահացել է «Գրանդ հոլդինգ» ընկերության նախագահ Հրանտ Վարդանյանը
20/04/2014 11:18

Մահացել է «Գրանդ հոլդինգ» ընկերության նախագահ Հրանտ Վարդանյանը

65 տարեկան հասակում մահացել է «Գրանտ Հոլդինգի» ընկերության սեփականատեր Հրանտ Վարդանյանը: Aysor.am-ի հետ զրույցում այս լուրը հաստատեց «Նաիրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Լուսինե Աղաբաբյանը:

Նրա խոսքով՝ Հրանտ Վարդանյանը նախօրեին ժամը 22.30-ին շտապօգնության մեքենայով տեղափեխվել է բժշկական կենտրոն՝ արդեն սրտի կանգով: Բժիշկները 1,30 ժամ պայքարել են նրա կյանքի համար, սակայն ռեանիմացիոն փորձերն անօգուտ են եղել:

Ըստ նախնական ախտորոշման՝ Հրանտ Վարդանյանի մոտ խրոնիկ հիվանդություններ են եղել՝ դիաբետ, սրտային խնդիրներ, սակայն մահվան պատճառը հավանաբար տրոմբոէմբոլիկ բարդացումն է եղել:

 

Մահացել է «Գրանդ հոլդինգ» ընկերության նախագահ Հրանտ Վարդանյանը