Անչելոտտի. «Նվազագույն խնդիրը եզրափակչի ուղեգիր ձեռք բերելն է»
22/04/2014 19:09

Անչելոտտի. «Նվազագույն խնդիրը եզրափակչի ուղեգիր ձեռք բերելն է»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի «Բավարիայի» հետ այսօր կայանալիք հանդիպման մասին: Տեղեկացնում է «Marca»-ն:

«Հանդես ենք գալու բավական ուժեղ թիմի դեմ, որը դեռևս մեկ ամիս առաջ հռչակվել է Գերմանիայի չեմպիոն: Մենք ֆավորիտ չենք համարվում, բայց դա նորմալ է:

Ռոնալդուն մարզվում է ընդհանուր խմբում: Նա խաղադաշտ դուրս կգա, եթե լիարժեք առողջ լինի: Հակառակ դեպքում ռիսկի դիմել չենք պատրաստվում: Պետք չէ մոռանալ, որ ընդամենը մեկ շաբաթ անց Մյունխենում կկայանա պատասխան հանդիպումը:

Մեծ հարգանքով եմ վերաբերվում Խոսեպ Գվարդիոլային: Նրա մասին գովեստի խոսքեր ասելն ավելորդ է: Նա լավ է աշխատում և դրանով ամեն ինչ ասված է:

Անհաջողությունը հարմար բառ չէ, սակայն կիսաեզրափակիչ դուրս գալը հաջողություն համարել ևս չեմ կարող: Նվազագույն խնդիրը եզրափակչի ուղեգիր ձեռք բերելն է:

Մարսելո՞ն: Նա թիմի հետ սկսել է մարզվել երկուշաբթի օրվանից, ուստի 100 տոկոսով պատրաստ չէ: Այնպես որ հիմնական կազմում հանդես կգա Ֆաբիո Կոենտրաուն»,- նշել է Անչելոտտին:
 

Անչելոտտի. «Նվազագույն խնդիրը եզրափակչի ուղեգիր ձեռք բերելն է»