.jpg)
22/04/2014 21:33
Գագիկ Բեգլարյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար
ՀՀ Նախագահի ստորագրած հրամանագրի համաձայն` Գագիկ Բեգլարյանը նշանակվել է Տրանսպորտի և կապի նախարար: Այս մասին հայտնում են Նախագահի մամուլի գրասենյակից:
Հրամանագրում ասված է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.
Գագիկ Բեգլարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար»: