Լևոն Զուրաբյանին ՀԱԿ գրասենյակում չգտնելով՝ սպանելու սպառնալիքներ է տվել
22/04/2014 18:40

Լևոն Զուրաբյանին ՀԱԿ գրասենյակում չգտնելով՝ սպանելու սպառնալիքներ է տվել

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Ազգային ժողովի պատգամավոր Լևոն Զուրաբյանին ՀԱԿ գրասենյակում չգտնելուց հետո դանակով սպանելու սպառնալիքներ տված 56-ամյա Արսեն Օհանյանի դեմ հարուցված քրեական գործը: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից: 

Ըստ անմեղսունակ Արսեն Օհանյանին առաջադրված մեղադրանքի՝ նա, լսելով ԱԺ պատգամավոր Լևոն Զուրաբյանի ելույթները, որոշել է հանդիպել նրան, գնացել է Սարյան փող. 38 հասցեում գտնվող Հայ ազգային կոնգրեսի գրասենյակ:

Մի քանի անգամ հարցրել է Լ. Զուրաբյանկին, սակայն ստանալով պատասխաններ, որ նա տեղում չէ, ծոցագրպանից հանել է երկու դանակներ և սկսել սպանության սպառնալիքներ տալ, ինչի ընթացքում մի քանի անգամ դանակները մոտեցրել է վերջիններիս մարմիններին` իրական հնարավորություն ունենալով վնասել նրանց:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 137 Հոդվածի 1 Մասի ( Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել՝

պատժվում է ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով) հատկանիշներով:

Խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Նախորդող հրապարակում՝ Դանակով հարձակվել են ՀԱԿ գրասենյակի վրա

Ոստիկանությունը բերման է ենթարկել ՀԱԿ գրասենյակի վրա հարձակված տղամարդուն

Լևոն Զուրաբյանին ՀԱԿ գրասենյակում չգտնելով՝ սպանելու սպառնալիքներ է տվել