22/04/2014 15:56
Մոսկվայում Ցեղասպանության հիշատակի մի շարք միջոցառումներ կկայանան
Մոսկվայում տեղի են ունենալու Հայոց ցեղասպանության հիշատակման միջոցառումներ: Այս մասին տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը:
Մոսկվայում հայկական համայնքը և ռուս հասարակությունը պատրաստվում են հիշատակելու Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցը:
Ապրիլի 22-ին, Նեկրասովի անվան Կենտրոնական համընդհանուր գիտական գրադարանում, Հայոց ցեղասպանության և Հոլոքսոթի զոհերի հիշատակին նվիրված հատուկ երեկո է կայանալու: Երեկոյան բացվելու է ԳյումրեցիՎաչագան Պողոսյանի անհատական ցուցահանդեսը: Նրա նկարներում արտացոլվում են հայ և հրեա ժողովուրդների պատմության ողբերգական էջերը:
Ապրիլի 24-ի, առավոտյան Ռուսաստանում Թուրքիայի դեսպանատան առջև բողոքի ակցիա է նախատեսված: Ակցիայի մասնակիցները պահանջելու են թուրքական կառավարությունից` պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Նույն օրը «Կրասնոպրեսնենսկայա Զաստավա» հրապարակում «Հայոց ցեղասպանություն. Մարդկության դեմ հանցագործություն» կարգախոսով հանրահավաքի է անցկացվելու:
Հանդիպման ընթացքում ելույթով հանդես են գալու Պետդումայի խմբակցությունների ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, գիտնականներ: