Մյուլլեր. «Հետաքրքիր դիմակայությունը երաշխավորված է»
22/04/2014 20:06

Մյուլլեր. «Հետաքրքիր դիմակայությունը երաշխավորված է»

Գերմանիայի ազգային հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Թոմաս Մյուլլերը հայտարարել է, որ «Ռեալի» հետ դիմակայությունը հետաքրքիր պայքար է խոստանում: Այս մասին տեղեկացնում է «Sky Sports»-ը:

«Թե «Ռեալը», թե «Բավարիան» հիանալի մարզավիճակում են գտնվում և եզրափակիչ ուղեգիր նվաճելու համար պատրաստ են անել ամեն ինչ: Այնպես որ հետաքրքիր դիմակայությունը երաշխավորված է: Տեսնենք, թե այս անգամ որ թիմն է ավելի ուժեղ: Այս զույգում ֆավորիտներ չկան, ուժերը հավասար են»,- նշել է Մյուլլերը:
 

Մյուլլեր. «Հետաքրքիր դիմակայությունը երաշխավորված է»