22/04/2014 20:41
Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Հրանտ Վարդանյանի հոգեհանգստի արարողությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Նոր Նորքի Սբ. Սարգիս եկեղեցում ներկա է գտնվել «Գրանդ Հոլդինգ» ընկերության հիմնադիր-նախագահ, հայտնի գործարար և բարերար Հրանտ Վարդանյանի հոգեհանգստի արարողությանը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ Հրանտ Վարդանյանը մահացել է ապրիլի 19-ին 65 տարեկան հասակում: Ավելի վաղ «Նաիրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Լուսինե Աղաբաբյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ Հ. Վարդանյանը նախօրեին ժամը 22.30-ին շտապօգնության մեքենայով տեղափոխվել է բժշկական կենտրոն՝ արդեն սրտի կանգով: Բժիշկները 1,30 ժամ պայքարել են նրա կյանքի համար, սակայն ռեանիմացիոն փորձերն անօգուտ են եղել:
Ըստ նախնական ախտորոշման՝ Հրանտ Վարդանյանի մոտ խրոնիկ հիվանդություններ են եղել՝ դիաբետ, սրտային խնդիրներ, սակայն մահվան պատճառը հավանաբար տրոմբոէմբոլիկ բարդացումն է եղել:
Նախորդող հրապարակում՝ Մահացել է «Գրանդ հոլդինգ» ընկերության նախագահ Հրանտ Վարդանյանը