«Էրեբունի» քրեակատարողական հիմնարկը կփակվի
23/04/2014 16:13

«Էրեբունի» քրեակատարողական հիմնարկը կփակվի

Ուժը կորցրած ճանաչելով իր նախկին որոշումներից մեկը, կառավարությունը դադարեցրել է «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի գործունեությունը, ինչը պայմանավորված է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի բացմամբ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական բաժնից:

Նշենք, որ 2012 թ. ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշել էր, որ «Արմավիր» ՔԿՀ-ի շինաշխատանքների համար կհատկացվի 500 մլն դրամ, իսկ հաջորդ տարվա բյուջեով կտրամադրվի 1մլրդ գումար` աշխատանքներն ավարտելու համար և մայիս-հունիս ամիսներին «Արմավիր» ՔԿՀ-ի մեկ կորպուս պատրաստ կլինի, որը տեղավորում է չորս հարյուր հոգի:

Նախորդող հրապարակում՝ ՔԿՀ-ներից դատապարտյալների տեղափոխման գործընթաց է սկսվել

Շուտով կդադարի գործել «Էրեբունի» ՔԿՀ-ն

500 մլն դրամ` Արմավիր ՔԿՀ-ի շինաշխատանքների համար