Թուրքիայի դրոշն այրվեց, ջահերով երթը մեկնարկեց
23/04/2014 20:22

Թուրքիայի դրոշն այրվեց, ջահերով երթը մեկնարկեց

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ազատության հրապարակից մեկնարկեց ավանդական ջահերով երթը` նվիրված Մեծ Եղեռնի  զոհերի հիշատակին:

Մինչ կմեկնարկեր ջահերով երթը, քիչ առաջ Ազատության հրապարակում հերթական անգամ այրվեց Թուրքիայի պետական դրոշը:

Դրոշի այրման արարողությունից հետո  հրապարակում հավաքված մարդիկ ջահերով առաջ շարժվեցին դեպի Ծիծեռնակաբերդ` հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակը:

Նշենք, որ երթը կազմակերպել են ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և պատանեկան միությունների, «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամները:

 

Թուրքիայի դրոշն այրվեց, ջահերով երթը մեկնարկեց