Նաիրա Մովսիսյան. Մի՞թե կարող է ինձ պես կնոջ անձնական կյանքը խաղաղ լինել
23/04/2014 18:48

Նաիրա Մովսիսյան. Մի՞թե կարող է ինձ պես կնոջ անձնական կյանքը խաղաղ լինել

Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը վերջերս որոշել է մեկօրյա հանգիստը վայելել՝ շրջագայելով Հայաստանյան որոշ քաղաքների տեսարժան վայրերում, մեծ մասամբ՝ Լոռիում: Այս մասին Life.panorama.am-ին հայտնեց ինքը՝ դերասանուհին:

«Երևանից մինչև Ալավերդի որ քաղաքում հնարավոր էր՝ կանգ առանք, շատ շնորհակալ եմ ընկերներիս, որոնք ինձ նման անակնկալ մատուցեցին. դա հրաշալի մի օր էր՝ անհոգ, հանգիստ ու թեթև»,-պատմեց Նաիրան:

 

Հարցին, թե արդյոք դերասանուհու գործնական կյանքում այժմ դադարի պահ է, Նաիրան պատասխանեց, որ մեծ հաշվով՝ այո. երբեմն միայն նկարահանվում է «Կյանքի կարուսելում» և խաղում «Դոն Ժուան Ավիա» ներկայացման մեջ:

«Հավատացնում եմ՝ միշտ էլ դադար պետք է , ես սիրում եմ հանգիստը, և նույնիսկ երբ աշխատանքի եմ լինում, ու զգում եմ որ հանգիստ, մասնագիտական դադար է պետք, կազմակերպում եմ»,-նշեց նա:

Իսկ մեր այն հարցին, թե արդյոք դերասանուհու անձնական կյանքում ևս ամեն բան նույնքան խաղաղ է և դադարի փուլ է, Նաիրա Մովսիսյանը պատասխանեց. «Մի՞թե կարող է ինձ պես կնոջ անձնական կյանքը խաղաղ լինել. միշտ հանգիստ փոթորիկ է»: 

Նաիրա Մովսիսյան. Մի՞թե կարող է ինձ պես կնոջ անձնական կյանքը խաղաղ լինել