Telegraph. Սարկոզին փորձել է հրապուրել Օլանդի ընկերուհուն
23/04/2014 18:56

Telegraph. Սարկոզին փորձել է հրապուրել Օլանդի ընկերուհուն

Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսու Օլանդը փորձել է հրապուրել երկրի ներկայիս նախագահի նախկին ընկերուհուն: Այս մասին գրում է The Telegraph-ը: Նշվում է, որ Սարկոզին սիրահետել է քաղաքական լրագրող Վալերի Տրիերվեյլերին, 2007 թվականին՝ նախագահ ընտրվելուց երկու ամիս անց, Ելիսեյան պալատում տեղի ունեցած երեկույթի ժամանակ: Այդ ժամանակ Տրիերվեյլերի և Օլանդի միջև գաղտնի սիրավեպ կար: 

«Դուք գեղեցիկ եք: Մենք պետք է հանդիպենք»,-իբրև թե ասել է Սարկոզին: Աղբյուրը գրում է, որ լրագրողը մերժել է երկրի նախագահին: Մերժումը նաև բացատրվում է Սարկոզիի և լրագրողի թշնամական հարաբերություններով: 

2012 թվականին Տրիերվեյլերը դարձավ Ֆրանսիայի առաջին տիկին, սակայն 2014 թվականին նա և Օլանդը հայտարարեցին բաժանման մասին: 

Telegraph. Սարկոզին փորձել է հրապուրել Օլանդի ընկերուհուն