Նախագահ Սերժ Սարգսյանը վաղը կմեկնի Չեխիա
23/04/2014 14:12

Նախագահ Սերժ Սարգսյանը վաղը կմեկնի Չեխիա

Նախագահ Սերժ Սարգսյանը, ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո, աշխատանքային այցով կմեկնի Չեխիայի Հանրապետություն՝ մասնակցելու Արևելյան գործընկերության 5-րդ տարեդարձի առթիվ բարձր մակարդակի հանդիպմանը: Այս մասին տեղեկանում ենք Նախագահի մամուլի գրասենյակից:

Գագաթնաժողովին Հանրապետության Նախագահը հանդես կգա ելույթով:  

Նախագահ Սերժ Սարգսյանը վաղը կմեկնի Չեխիա