Տիգրան Սարգսյանը կփոխարինի ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանին
23/04/2014 09:49

Տիգրան Սարգսյանը կփոխարինի ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանին

«Հրապարակի» տեղեկություններով, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը ոչ թե Բելգիա՝ Բրյուսել է մեկնելու դիվանագիտական աշխատանքի, այլ՝ ԱՄՆ, ուր կփոխարինի ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանին, որը դեսպան է մոտ 10 տարի։

«Տիգրան Սարգսյանի ագրեմանն արդեն իսկ ուղարկվել է ԱՄՆ, ըստ թերթի աղբյուրների, պատասխանը չի ուշանա։ Տիգրան Սարգսյանն այս օրերին բուժզննում է անցնում, որից հետո առաջիկայում կմեկնի Ղարաբաղ՝ հանգստանալու»,- գրել է թերթը:
 

Տիգրան Սարգսյանը կփոխարինի ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանին