Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով
23/04/2014 10:58

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով

Հանրապետության տարածքում ապրիլի 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 25-26-ը շրջանների զգալի մասում, 27-ին` առավելապես հյուսիսային շրջաններում, ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 25-26-ը առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ:

Քամին հարավային՝ 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 23-24-ը կբարձրանա 4-5 աստիճանով, 25-26-ը նույնքան կնվազի: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայութունից:

Երևանում ապրիլի 23-24-ը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 25-26-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Մայրաքաղաքում ցերեկը սպասվում է +23 +25, երեկոյան +15 +17, գիշերը +13 +15 աստիճան:
 

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով