Շառլ Ազնավուր. Չկա ոչ արդարություն, ոչ ճանաչում, ոչ հատուցում (Տեսանյութ)
24/04/2014 16:15

Շառլ Ազնավուր. Չկա ոչ արդարություն, ոչ ճանաչում, ոչ հատուցում (Տեսանյութ)

Ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը Facebook-ի իր էջում տեղադրել է «Նրանք ընկան» երգի տեսահոլովակն ու գրել.

«Այսօր՝ ապրիլի 24-ին, մենք նշում ենք Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցը: Այս երգը գրվել է 1975 թվականին՝ Հայոց ցեղասպանության 60-րդ տարելիցի կապակցությամբ Շառլ Ազնավուրի և Ջորջ Գարվարենցի կողմից: Այդ պահից սկսած չկա ոչ արդարություն, ոչ ճանաչում, ոչ հատուցում»,- գրել է Ազնավուրը:

Շառլ Ազնավուր. Չկա ոչ արդարություն, ոչ ճանաչում, ոչ հատուցում (Տեսանյութ)