Բորդյուժա. ՀԱՊԿ-ը դադարեցնում է ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը
24/04/2014 15:42

Բորդյուժա. ՀԱՊԿ-ը դադարեցնում է ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, որ Ուկրաինայի իրավիճակի պատճառով կազմակերպությունը դադարեցնում է երկխոսությունը ՆԱՏՕ-ի հետ:

Ria.ru-ի փոխանցմամբ` Բորդյուժան նշել է, որ այսօր ՆԱՏՕ-ն շանտաժի է ենթարկում ՌԴ-ին և նրա դաշնակիցներին:

Նրա խոսքով` ՆԱՏՕ-ն շանտաժի մեթոդներ է կիրառում ՀԱՊԿ-ի անդամ-երկրների նկատմամբ ողջ ճակատով՝ ցուցադրելով դժգոհությունը վերջին ամիսներին ՌԴ-ի կողմից կիրառվող գործողություններից:

Նախորդ շաբաթ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ կազմակերպությունը նպատակ ունի տեղակայել լրացուցիչ զորամիավորումներ՝ մարտունակության ուժեղացման և զորավարժությունների անցկացման նպատակով:
 

Բորդյուժա. ՀԱՊԿ-ը դադարեցնում է ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը