ԱՄՆ-ն ողջունել է Էրդողանի հայտարարությունը
24/04/2014 14:05

ԱՄՆ-ն ողջունել է Էրդողանի հայտարարությունը

Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունը ողջունում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը: Նախօրեին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարության մամուլի խոսնակ Ջեն Փսակին:

«Մենք ողջունում ենք վարչապետ Էրդողանի կողմից 1915թ. հայերի կրած տառապանքների պատմական հրապարակային ճանաչումը»,- ասել է Ջ. Փսակին` Թուրքիայի վարչապետի հայտարարությունը դիտարկելով որպես «դրական նախանշան, որ փաստերի ամբողջական, անկեղծ ու արդարացի ճանաչման հնարավորություն կա»: Բացի այդ Փսակին հույս է հայտնել, որ Էրդողանի հայտարարությունը կծառայի թուրքերի ու հայերի հաշտեցման առաջընթացին:

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության 99-ամյակի նախօրեին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ, մասնավորապես, նշվում է. «Չի կարելի հերքել, որ Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիները, նրա միլիոնավոր թուրք, քուրդ, արաբ, հայ և այլ ազգությունների քաղաքացիների համար` անկախ կրոնական և էթնիկ պատկանելությունից, բարդ և դառը իրադարձություններով լի ժամանակահատված են եղել»:
 

ԱՄՆ-ն ողջունել է Էրդողանի հայտարարությունը