Կ. Հասանով. Եթե Հայոց ցեղասպանությունը ճանաչվի, քրդերի վիճակը կբարելավվի
24/04/2014 12:18

Կ. Հասանով. Եթե Հայոց ցեղասպանությունը ճանաչվի, քրդերի վիճակը կբարելավվի

Եթե Հայոց ցեղասպանությունը ճանաչվի, դա դաս կլինի Թուրքիային և կբարելավվի այդ երկրում ապրող ազգային փոքրամասնությունների՝ հատկապես քրդերի վիճակը: Այս մասին այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ասաց Հայաստանի քրդական ազգային խորհրդի նախագահ Կնյազ Հասանովը:

«Այսօր Թուրքիայում ապրում է մոտ 20 մլն քուրդ, նրանք խոշտանգվում են, քուրդ երիտասարդներին փակում են բանտերում, և Հայոց ցեղասպանության ճանաչումը զգալիորեն կբարելավի ազգային փոքրամասնությունների վիճակը: Մեք դատապարտում ենք ու խոնարհվում ենք հայ անմեղ զոհերի հիշատակի առջև: Կոչ ենք անում թուրքական իշխանություններին՝ ընդունել Ցեղասպանության փաստը և ներողություն խնդրել հայ ժողովրդից»,- ասաց Հասանովը՝ ընդգծելով, որ Հայոց ցեղասպանության ժխտմանը զուգահեռ Թուրքիայում ամեն օր տեղի է ունենում քրդերի ցեղասպանություն:

«Ես կոչ եմ անում ոչ միայն ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու հրապարակային ներողություն խնդրել հայերից, այլև դադարեցնել Թուրքիայում քուրդ ժողովրդի ցեղասպանությունը»,- ասաց Կ. Հասանովը:

 

Կ. Հասանով. Եթե Հայոց ցեղասպանությունը ճանաչվի, քրդերի վիճակը կբարելավվի