Մահացել է Կոնստանտին Օրբելյանը
24/04/2014 13:29

Մահացել է Կոնստանտին Օրբելյանը

ԱՄՆ-ում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանը: Այս մասին Aysor.am-ին հայտնեցին կոմպոզիտորների միությունից:

Նշենք, որ նա մոտ 35 տարի ղեկավարել է Հայաստանի պետական էստրադային նվագախումբը։ Էստրադային և ջազ կատարողների համար բազմաթիվ երգերի հեղինակ է։

Կոնստանտին Օրբելյանը 86 տարեկան էր: 

Նշենք, որ Կոնստանտին Օրբելյանը ծնվել է 1928 թ. հուլիսի 29, Արմավիրում։ ՀԽՍՀ (1974) և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1979) էր։ 1956թ-ից սկսած նա շուրջ երեք ու կես տասնամյակ ղեկավարել է Հայաստանի պետական էստրադային նվագախումբը։ Էստրադային և ջազ կատարողների համար բազմաթիվ երգերի հեղինակ էր։ 
 

Մահացել է Կոնստանտին Օրբելյանը