Սամվել Մարտիրոսյան. Սպասված կիբերհարձակումները սկսվել են ապրիլի 23-ից
24/04/2014 10:43

Սամվել Մարտիրոսյան. Սպասված կիբերհարձակումները սկսվել են ապրիլի 23-ից

Հայ հաքերները թուրքական մի շարք կայքերում՝ այդ թվում պաշտոնական, տեղադրել են Հայոց ցեղասպանության մասին հիշեցնող գրություն ու երգ: Այս մասին իր բլոգում հայտնել է տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը:

«ASALA»-ն և Հայկական Կիբեր բանակը թուրքական կայքերում տեղադրել են «Recognize The Armenian Genocide 1915» և «recognize1915.am» գրությունն ու SOAD ռոք խմբի երգը՝ Ցեղասպանության մասին:

«Սպասված կիբերհարձակումները, կապված ապրիլի 24-հետ, սկսվեցին 23-ի գիշերվանից։ Դեռ թուրքական և ադրբեջանական հաքերների ակտիվություն չի դիտվում»,-գրել է նա։  

Սամվել Մարտիրոսյան. Սպասված կիբերհարձակումները սկսվել են ապրիլի 23-ից