Բեռլուսկոնին սկսում է հանրօգուտ աշխատանքը
24/04/2014 14:30

Բեռլուսկոնին սկսում է հանրօգուտ աշխատանքը

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին ստորագրել է դատական որոշման տակ, համաձայն որի նա իր պատիժը կկրի տարեցների կենտրոնում` պարտադիր հանրօգուտ աշխատանք կատարելով: Այս մասին հաղորդում է vesti-ն:

Հանրօգուտ աշխատանքը կտևի 10 ամիս: Համաձյան դատարանի որոշման՝ նա շաբաթը մեկ օր` 4 ժամ շարունակ, պարտավոր է աշխատել եկեղեցու հաշմանդամների և տարեցների կենտրոնում, որը տեղակայված է Միլանի արվարձանում: Նա իր հանօգուտ աշխաառտնքը կսկսի ապրիլի 25-ից:

Հանրօգուտ աշխատանքների կատարման ընթացքում Սիլվիո Բեռլուսկոնիին թույլտրվում է շաբաթական մեկանգամյա ուղևորություն Հռոմ, սակայն նա իրավունք չունի դուրս գալ Իտալիայի տարածքից և պարտավոր է պահպանել պարետային ժամը:
 

Բեռլուսկոնին սկսում է հանրօգուտ աշխատանքը