Մարմնավաճառության համար Վոլոչկովայի նկատմամբ գործ է հարուցվել
24/04/2014 20:26

Մարմնավաճառության համար Վոլոչկովայի նկատմամբ գործ է հարուցվել

Մոսկվայի ոստիկանությունը վարչական գործ է հարուցել Մեծ թատրոնի նախկին մեներգչուհի, բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովայի նկատմամբ: Գործը վերաբերում է մարմնավաճառության մեղադրանքին:

Բանն այն է, որ որոշ ժամանակ առաջ Վոլոչկովային զանգահարել է ՌԴ-ի քաղաքներից մեկի քաղաքապետարանի ներկայացուցիչը և առաջարկել պարուհուն իր ներկայությամբ զարդարել մի մասնավոր երեկույթ: Քաղաքապետարանի ներկայացուցիչը Վոլոչկովայի հետ հեռախոսազրույցում նշել էր, որ առաջարկում է Վոլոչկովային երեկույթից հետո քաղաքապետի հետ բաղնիք գնալ, ինչին Վոլոչկովան պատասխանել է, որ ամեն ինչի մասին տեղում կպայմանավորվեն:

Նշվում է, որ հեռախոսազրույցի հենց այդ հատվածի համար էլ բալետի պարուհու դեմ մարմնավաճառության մեղադրանքով վարչական գործ է հարուցվել:

Վոլոչկովայի PR-տնօրեն Նատալյա Նիկիտինան նշել է, որ ոստիկանությունից իրենց ոչ մի ծանուցում չի եկել և այդ լուրը որակել է որպես ապուշություն:
 

Մարմնավաճառության համար Վոլոչկովայի նկատմամբ գործ է հարուցվել