Աբիդալ. «Հիմա նորովի եմ նայում կյանքին»
25/04/2014 18:27

Աբիդալ. «Հիմա նորովի եմ նայում կյանքին»

Ֆրանսիայի ազգային հավաքականի և «Մոնակոյի» պաշտպան Էրիկ Աբիդալը խոսել է իր ապագա ծրագրերի մասին: Տեղեկացնում է «L'Equipe»-ը:

«Ես շարունակում եմ հաճույք ստանալ ֆուտբոլ խաղալուց: Հնարավոր է, զգացողությունների նման արտահոսքն ինձ մոտ տեղի է ունեցել այն բարդ վիրահատություններից հետո: Չէ՞ որ այն ժամանակ մտածում էի, որ այլևս չեմ կարողանա խաղադաշտ վերադառնալ:

Հիմա նորովի եմ նայում կյանքին, այդ թվում` իմ կարիերային: Ուզում եմ ֆուտբոլ խաղալ այնքան ժամանակ, ինչքան թույլ կտա առողջական վիճակս: Հուրախություն ինձ, այն հիմա նորմալ է:

Ե՞րբ կավարտեմ կարիերաս: Դեռևս չեմ մտածում այդ մասին: Շատ հնարավոր է, որ այն ավարտելուց հետո վերադառնամ «Բարսելոն», որտեղ ինձ աշխատանք են առաջարկել ակումբի ենթակառուցվածքում: Եթե առաջարկն ակտուալ լինի, ինչո՞ւ ոչ»,- նշել է Աբիդալը:
 

Աբիդալ. «Հիմա նորովի եմ նայում կյանքին»