.jpg)
Անչելոտտի. «Ես երջանիկ եմ «Ռեալում»
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մեկնաբանել է այն լուրերը, ըստ որոնց իր ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը», որն օրերս պաշտոնանկ էր արել շոտլանդացի մասնագետ Դևիդ Մոյեսին: Այս մասին տեղեկացնում է «Marca»-ն:
«Ես երջանիկ եմ «Ռեալում»: Ինձ բախտ է վիճակվել գլխավորել աշխարհի լավագույն թիմը: Հարգանքով եմ վերաբերվում «Մանչեսթեր Յունայթեդին» և իսկապես հիասթափված եմ այն ամենից, ինչը տեղի ունեցավ Մոյեսի հետ, բայց իմ տեղն այստեղ է` «Ռեալում»,- նշել է Անչելոտտին: