ՕԵԿ նախագահ. Մենք ազատություն ենք ուզում, մարդ ուզում է ազատ ու առողջ լինել
25/04/2014 14:56

ՕԵԿ նախագահ. Մենք ազատություն ենք ուզում, մարդ ուզում է ազատ ու առողջ լինել

«Օրինաց երկիրը» դուրս է գալիս կոալիցիայից, որովհետև ուզում է երկրում ինչ-որ բան անել: Ընթացող ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ԱԱԽ նախկին քարտուղար, ՕԵԿ կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:

«Որոշումների վրա մեր ցանկությունները սահմանափակված էին: Վեց տարի մենք փորձել ենք մեր դերակատարությունը մեծացնել, բայց չստացվեց»,- ասաց Ա. Բաղդասարյանը՝ հիմնավրելով ՕԵԿ-ի՝ կոալիցիայից դուրս գալը:

«Կա ՀՀԿ, որն ունի բացարձակ մեծամասնություն, ես հաջողություն եմ մաղթում: Շնորհակալություն ենք հայտնում նրանց՝ անցած ճանապարհի համար, բայց մենք անցնում ենք այլ դաշտ՝ մեր առանձին ճանապարհով»,- ասաց Ա. Բաղդասարյանը:

Խոսելով նախկին կառավարության և վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի մասին՝ Ա. Բաղդասարյանն ասաց, որ իրենք եղել են կառավարության կազմում, բայց կառավարության հրաժարականը, նրա խոսքով, հիմնավորված էր, նույնիսկ ուշացած. «Քանի որ նախկին կառավարությունը չկարողացավ իր առջև դրած խնդիրները լուծել»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ կառավարությունը յոթ տոկոս տնտեսական աճ ունի:

«Կոալիցիայի մաս կազմելով՝ մենք ունեցանք վարկանիշի անկում, բայց մենք կոալիցիայի մեջ ենք մտել ժողովրդի համար և այսօր էլ դուրս ենք գալիս ժողովրդի համար: Մենք ազատություն ենք ուզում, մարդ ուզում է ազատ ու առողջ լինել»,- ասաց նա:

Արթուր Բաղդասարյանը չի բացառում, որ 2018-ին կառաջադրվի որպես նախագահի թեկնածու:

Նախորդող հրապարակում՝ Ս. Սարգսյանի հետ ընկերներ ենք, բայց գնում եմ այլ ճանապարհով. Ա. Բաղդասարյան

ՕԵԿ նախագահ. Մենք ազատություն ենք ուզում, մարդ ուզում է ազատ ու առողջ լինել