Գվարդիոլա. «Ամեն օր զրուցում եմ Ռիբերիի հետ»
25/04/2014 19:51

Գվարդիոլա. «Ամեն օր զրուցում եմ Ռիբերիի հետ»

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ընդգծել է, որ թիմի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիի անհրապույր խաղի պատճառը ոչ թե առողջական վիճակն է, այլ հոգեբանական: Մասնագետի խոսքերով` վիրահատությունը, որին ֆրանսիացին ենթարկվել է փետրվարին, ներկայումս ոչ մի ազդեցություն չունի նրա ֆիզակական վիճակի վրա: Այս մասին տեղեկացնում է «Bild»-ը:

«Ռիբերիի խնդիրը ոտքերում չէ, այլ գլխում: Վիրահատությունն արդեն անցյալում է, և նա պետք է գտնի իր խաղային ռիթմը: Ես աջակցում եմ Ֆրանկին, խոսում եմ նրա հետ ամեն օր: Անգամ երբ Ռիբերին այնքան էլ լավ մարզավիճակում չէ, շարունակում է ամեն ինչ անել թիմի համար: Վստահ եմ, որ Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի «Ռեալի» հետ կայանալիք պատասխան խաղում Ֆրանկի խաղը կայուն կլինի»,- նշել է Գվարդիոլան:
 

Գվարդիոլա. «Ամեն օր զրուցում եմ Ռիբերիի հետ»