Իրանում այսօրվանից բարձրանում են բենզինի, դիզելի և գազի սակագները
25/04/2014 20:26

Իրանում այսօրվանից բարձրանում են բենզինի, դիզելի և գազի սակագները

Իրանի նավթամթերքների բաշխման ազգային կազմակերպությունը բենզինի նոր սակագներ է սահմանել: Այդ մասին հաղորդում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը:

Նշենք, որ Իրանի կառավարությունը բենզինի մի մասը սուբսիդավորում է (ամսական 60 լիտր), ինչի արդյունքում գոյանում է բենզինի երկու սակագին՝ ազատ վաճառքի և սուբսիդավորված:

Եթե մինչ այդ Իրանում սուբսիդավորված բենզինի մեկ լիտրը կազմում էր 400 թուման (54 դրամ), ապա ներկայում այն վաճառվելու է 700 թումանով, իսկ ազատ վաճառքի գինը 700 թումանի փոխարեն դարձել է 1000 թուման (140 դրամ):

Այսպիսով այսօրվանից Իրանում գործում են նավթամթերքի և գազի հետևյալ գները.
Սուբսիդավորված բենզին- 700 թուման (95 դրամ)
Ազատ վաճառք-1000 թուման (140 դրամ)
Գազ (CNG)- 1խմ՝ 450 թուման (60 դրամ)
Դիզել- 1 լիտրը՝ 250 թուման (34 դրամ): 

Իրանում այսօրվանից բարձրանում են բենզինի, դիզելի և գազի սակագները