Օբամայի հայտարարությունը փուչիկ էր, Էրդողանինը` զառանցանք. Քաղաքագետ
25/04/2014 12:58

Օբամայի հայտարարությունը փուչիկ էր, Էրդողանինը` զառանցանք. Քաղաքագետ

Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարարությունը թուրքական ժխտողական քաղաքականության հերթական զառանցանքն է: Հայտարարության տեքստը գրվել է Բրյուսելում, ԱՄՆ-ում և ուղարկել Թուրքիա: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը` նկատելով, որ Էրդողանի հայտարարության մեջ որևէ աննախադեպ բան չկար:

«Միամիտ հայտարարություններ են, թե իբր Թուրքիան վաղ թե ուշ ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը: Թուրքիան Ցեղասպանությունը չի ճանաչի, քանի դեռ խոշոր տերությունների համար սպառնալիք չէ: Այս պահին գերտերությունների համար շահավետ չէ ճնշել Թուրքիային հայկական հարցի ճանաչմամբ: Ե՞րբ է հնարավոր Թուրքիային պարտադրել ճանաչման ակտը: Երբ Թուրքիայի շուրջ հավասարակշռությունը փոխվի, և Թուրքիան խախտի համաշխարհային հավասարակշռությունը»,- ասաց քաղաքագետը` բացառելով, որ որևէ այլ դեպքում Թուրքիան ընդունի և ճանաչի:

Ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարությանը, ապա Լ. Շիրինյանն ասաց, որ այն «ոչինչ էր, փուչիկ»:

«Պարզապես փուչիկ են փչում»,- եզրափակեց խոսքը քաղաքագետը:
 

Օբամայի հայտարարությունը փուչիկ էր, Էրդողանինը` զառանցանք. Քաղաքագետ