Փաշինյանի և Սաակաշվիլիի նմանությունները
25/04/2014 19:59

Փաշինյանի և Սաակաշվիլիի նմանությունները

Ազատություն TV-ի Facebook-յան ասուլիսի ժամանակ օգտատերերից մեկն իր հարցով ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին, բնորոշելով որպես էմոցիոնալ մարդ, նմանեցրեց Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին:

Ի պատասխան ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Սաակաշվիլին կարող էր լինել ավելի հավասարակշռված և դրանից Վրաստանը միայն կշահեր:

«Բայց ես կարծում եմ, որ ոչ միայն նախագահի պաշտոնում, այլև առհասարակ բոլոր պաշտոնայաները պետք է լինեն սթափ, հավասարակշիռ: Որոշում կայացնելիս՝ նույնպես լկինեն հավասարակաշռված ու լսեն լսեն բոլոր կողմերին»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է իր և Սաակաշվիլիի միջև նմանությանը, ապա Նիկոլ Փաշինյանն ասաց, որ եթե այդպիսի տվավորություն է թողել, ապա կաշխատի այդ ուղղությամբ, որպեսզի ավելի հավասարակշռված լինի:

Նախորդող հրապարակումներ`  Փաշինյան. Իշխանությունը իրենից հեռացրեց Տիգրան Սարգսյանի կառավարությանը

Փաշինյան. Մարդիկ նստում էին այլ կաբինետում, հիմա նստելու են այլ կաբինետում

Փաշինյանի և Սաակաշվիլիի նմանությունները