78-ամյա թոշակառուն վրաերթի է ենթարկվել
25/04/2014 15:19

78-ամյա թոշակառուն վրաերթի է ենթարկվել

Ապրիլի 23-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Խաղաղության օղակի թիվ 6 շենքի դիմաց, 1963 թ. ծնված Էդվարդ Վ.-ն վարելով «ԲՄՎ 318 Այ» մակնիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել 78-ամյա թոշակառուի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հետ կապերի բաժնից:

Կատարվում է քննություն։