Կյանքից հեռացավ Տիտո Վիլանովան
25/04/2014 20:44

Կյանքից հեռացավ Տիտո Վիլանովան

Այսօր 46 տարեկան հասակում մահացել է «Բարսելոնի» նախկին գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան: Այս տեղեկությունը հաստատել է ակումբի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ 2011 թ.-ից Վիլանովան պայքարում էր քաղցկեղ հիվանդության դեմ, իսկ այսօր առավոտյան իսպանացի մասնագետի առողջական վիճակը վատթարացել էր: Նա շտապ հոսպիտալացվել էր և ենթարկվել վիրահատության, սակայն փրկել Վիլանովայի կյանքը չի հաջողվել:
 

Կյանքից հեռացավ Տիտո Վիլանովան