2014թ-ի առաջին եռամսյակում թողարկվել է 68498.0 մլն. դրամի գյուղարտադրանք
26/04/2014 15:40

2014թ-ի առաջին եռամսյակում թողարկվել է 68498.0 մլն. դրամի գյուղարտադրանք

2014 թվականի առաջին եռամսյակում գյուղատնտեսության ոլորտում թողարկված արտադրանքի մեջ բուսաբուծության ծավալը կազմել է ընդամենը 3.8%: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից:

 ԱՎԾ գյուղատնտեսության վիճակագրության բաժնի պետ Արսեն Ավագյանը ընթացիկ տարվա առաջին եռամսյակում գյուղատնետսության ոլորտում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցված 5.2% աճը պարզաբանեց, որ ցուցանիշը վերաբերում է ամբողջ ոլորտին. «Գաղտնիք չէ, որ գյուղատնտեսությունը միայն բուսաբուծությունը չէ, այն ներառում է նաև անասնաբուծությունը: 2014թ. հունվար-մարտ ամիսներին գյուղատնտեսության կողմից թողարկված արտադրանքի ծավալը, ըստ շտապ հավաքագրված տվյալների, կազմել է 68498.0 մլն. դրամ, որում բուսաբուծության մասնաբաժինը կազմում է ընդամենը 3.8%:

Նշված ժամանակահատվածում գյուղատնտեսական արտադրանքի 96.2%-ը անասնաբուծական արտադրանքն է, որը կազմել է 65886.3 մլն. դրամ: Նման կառուցվածքային պատկերը հունվար-մարտ ամիսների համար բնութագրական է Հայաստանի գյուղատնտեսությանը, իր ընդգծված սեզոնայնության իմաստով: Ինչ վերաբերում է ջերմոցային տնտեսության ցուցանիշներին ապա իրոք, 2014թ. հունվար-մարտ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, դրանց կողմից թողարկված բանջարանոցային մշակաբույսերի արտադրությունը նվազել է 5.1 %-ով, ծաղիկի արտադրությունը՝ 10.5 %-ով, իսկ սնկի արտադրությունը՝ 50.5%-ով»:

 

2014թ-ի առաջին եռամսյակում թողարկվել է 68498.0 մլն. դրամի գյուղարտադրանք