«Ընդդիմադիրների մեծ մասն աղանդավորական են»
26/04/2014 15:51

«Ընդդիմադիրների մեծ մասն աղանդավորական են»

Բոլոր քրիստոնեական աղանադավորական կառույցները ղեկավարվում են մի աղբյուրից: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության ու վերականգնողական կենտրոնի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանը:

«Բոլոր կազմակերպությունների հիմքը նույնն է: Հայտնիների շարքերում մոտ 300 կազմակերպության անուն է շրջանառվում: Ւսկ բոլոր խարիզմատիկ եկեղեցիների հիմքերում կանգանծ են 50-ականները»,- նշեց Ամարյանը՝ շարունակելով, որ մյուս կազմակեևպությունները պարզապես դրա ճյուղերն են:

«Աղանդից աղանդ է դուրս գալիս: Խնդիրը նրանում է, որ եթե մեկը փակվում է մյուսը շարունակում է աշխատել: Սա հատուկ ծառայությունների հնգյակների գաղափարն է, իսկ թե հիմքերում ովքեր են կանգանած՝ հետևորդներն անգամ այս մասին տեղյակ չեն»,- Aysor.am-ի հարցին ի պատասխան նշեց Ա. Ամարյանը՝ շարունակելով, որ Հայաստանում այսօր կրոնական խնդիրն այնքան են լրջացել, որ ազգային անվտանգության մակարդակի են հասել:

«Ժամանակին խոսակցություններ էին շրջանառվում, որ նույն «Կյանքի խոսքը» ստեղծվել է քրիստոնությունը վերացնելու նպատակով, որի հիմքերում կանգնած են նույն կաթոլիկները»,- մանրամասնեց նա՝ շարունակելով, որ աղանդավորականների մեծ մասն այսօր ներխուժում է մարդկանց տները, ինչը նույնպես հակաօրինական է:

Ամարյանի խոսքով՝ առավել վտանգավորն այն է, որ աղանդավորականների մեծ մասն այսօր ձգտում է աշխատանքի անցնել պետական կառույցներում: Նա հստակեցրեց, որ խոսքը գնում է մասնավորապես Եհովայի վկաների մասին: Ու թեև նրանք պնդում են, որ պետական կառույցներում չեն աշխատում, բայց Ամարյանը պնդում է, որ դա այդպես չէ:

«Եհովայի վկաները զբաղվում են ուսուցչությամբ, իրավաբանությամբ, աշխատում են նաև բուժհիմնարկներում, իրավական համակարգերում, ՊՆ-ում: Եթե ասում են, որ բանակով չեն հետաքրքրվում, դա այդպես չէ: Նրանց հավաքներին այսօր մասնակցում են զինվորական համազգեստով մարդիկ: Այսինքն՝ զբաղվում են «սև լիդերությամբ» և ակտիվորեն ստելով՝ փորձում են ամեն ինչ զավթել: Նրանք փորձում են քայքայել Հայաստանի պետականության հիմքերը ոչ թե դրսից, այլ արդեն ներսից: Եթե իրավաբանը սկսում է ժխտել առկա իրավական նորմերն ու այդ նույն օրենքի խախտումներով պահանջել «արդարություն»՝ սա արդեն լուրջ է: Պարզապես մեր հասարակության մեծ մասը տեղյակ չէ մեր օրենքներին և այսօր առաջ են բերվում օրենքի միայն այն դրույթները, որոնք ձեռնտու են միայն իրենց, իսկ օրենքի մյուս՝ հակառակ բևեռը, չգիտես ինչու, անտեսվում է»,- հավելեց նա:

Ayso.am-ի դիտարկմանը, թե կարո՞ղ եք նշել որևէ դպրոց կամ բուժհաստատություն, որտեղ դասավանդում է աղանդավորական ուսուցչուհի, կամ աշխատում է բուժհաստատությունում՝ Ամարյանը հրաժարվեց անուններ տալ: «Անուններ չեմ նշի, բայց այդ դպրոցները 3-ն էին, որոնցից մեկն արդեն լուծարվեց»:

Հարցին՝  հնարավո՞ր է, որ «Կյանքի խոսք» եկեղեցին լուծարվեց նույն քաղաքական հիմքերով՝ Ամարյանը նշեց, որ թեև հիմքեր չունի դա հաստատելու համար, բայց վերջին քաղաքական զարգացումներից կարելի է ենթադրել, որ դա չի բացառվում:

«Ուկրաինայի Մայդանի հիմքերում կանգնած է խարիզմատիկ եկեղեցու բողոքական ճյուղը: Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը աղանդավոր է, նախագահի պաշտոնակատար, ԱԺ ղեկավար Ալեքսանդր Տուրչինովը նույնպես, ով խարիզմատիկ եկեղեցու հովիվ է: Խարիզմատիկ եկեղեցու հետևորդ է նաև Ուկրաինայի ազգային անվտանգության ղեկավարը: Նախկին ղեկավարների մեծ մասը նույնպես եղել են այդ եկեղեցու հետևորդներ»,- հավելեց Ամարյանը՝ նշելով, որ Հայաստանում իրականացվում է ոչ թե «ժողովրդական» հեղափոխություն, այլ՝ «աղանդավորական հեղափոխություն»: «Ընդդիմադիրների մեծ մասն աղանդավորական են»,- նշեց բանախոսը:

Մեր պնդմանը՝ կնշեք անուններ, Ամարյանը կրկին նշեց ոչ. «Երբ 2004 թվականին մենք բացահայտեցինք ՆԳ կից աղանդավորական շարժումը՝ սկսվեց վհուկերի որս: Ամեն անգամ անուններ նշելուց հետո, ես այս կամ այն կառույցից հյուրեր եմ ունենում: Անունները հնչեցնելը վերածվում է «վհուկների որսի», որի պատճառով մարդիկ լքում են Հայաստանը»:

Նախորդող հրապարակում՝ «Կյանքի խոսքն» արդեն հակաօրինական կազմակերպություն է. Ալ. Ամարյան

 

«Ընդդիմադիրների մեծ մասն աղանդավորական են»