Արմեն Աշոտյանը, Արտեմ Ասատրյանն ու  Արմեն Գևորգյանը վերանշանակվեցին
26/04/2014 19:20

Արմեն Աշոտյանը, Արտեմ Ասատրյանն ու Արմեն Գևորգյանը վերանշանակվեցին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը  հրամանագրեր է ստորագրել՝ տարածքային կառավարման, կրթության և գիտության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներ նշանակելու մասին: Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.
Արմեն Գևորգյանին նշանակել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար»,- ասված է Նախագահի հրամանագրում:

Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրի համաձայն՝ Արմեն Աշոտյանը վերանշանակվել է ՀՀ կրթության և գիտության նախարար:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.
Արտեմ Ասատրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար»,- ասված է մեկ այլ հրամանագրում:

Արմեն Աշոտյանը, Արտեմ Ասատրյանն ու Արմեն Գևորգյանը վերանշանակվեցին