.jpg)
Գագիկ Խաչատրյանը նշանակվել է ֆինանսների նախարար
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր, ըստ որի, ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանն ազատվել պաշտոնից: Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով հաստատված կարգի 124-րդ կետը՝ որոշում եմ.
Գագիկ Խաչատրյանին ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:
Մեկ այլ որոշմամբ՝ Գագիկ Խաչատրյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար: