.jpg)
Գրական բլոգ. Հերմինե Հարությունյան. Մարթայի աղոթքները
* * *
Վարսերովս խնկիդ բույրը կքաղեմ,
անո՜ւշ-անուշ բույրը խնկիդ...
* * *
Աշո՜ւն...
Ճյուղերիս հառաչանքից
տերևներս են կաթում...
* * *
Դեղնած ստեղներին
որքա՜ն լուսավոր ու մաքուր էին մատներս...
* * *
Մտքումս հնչյուններն են տքնում,
ձեռքիս մեջ՝ գրիչը,
թղթիս՝ բառերը...
* * *
Ճրագալույցին
ափիս մոմ կաթեց...
***
Բալենու խոնա՜րհ ճյուղերը անշա՜րժ, կանգուն են...
Քամին սվվո՜ւմ, շվվո՜ւմ է...
Բալենու խոնա՜րհ ճյուղերը անշա՜րժ, կանգուն են...