.jpg)
Վարչապետը` նախարարների մասին. Եթե լավ չաշխատեն, 1 ամսից կազատենք աշխատանքից
«Ես քառյակի հետ քննարկել եմ կուտակայինը: Քառյակի առաջարկած 5 կետից 2-ը կամ 3-ը մենք ընդունել ենք»,- ՀՀԿ ԳՄ նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը` ավելացնելով, որ երկուշաբթի ԱԺ քառօրյայում բոլոր հարցերի պատասխանները կտրվեն:
«Ինձ մի փոքր ժամանակ տվեք: Ես, իսկապես, ցանկանում եմ ժողովրդի համար լավ գործ անել, հիմա մոտեցել եք հարցեր եք տալիս, պրովոկացիայի եք ենթարկում»,- դիմելով լրագրողներին` ասաց վարչապետը` չցանկանալով պատասխանել շատ հարցերի:
Ինչ վերաբերում է նախարարների նշանակումներին, Հովիկ Աբրահամյանն ասաց, որ այն բոլոր նախարարները, ովքեր վերանշանակվել են, նրանք պրոֆեսիոնալներ են. «Ում էլ նշանակեինք, փորձելու էիք սևացնել: Ի՞նչ խնդիր կա, եթե լավ չաշխատեն, մեկ ամսից կազատենք աշխատանքից»: