Մայրը կծել է իր 2.5 տարեկան դստեր վրա հարձակված պիտբուլի ականջը (Տեսանյութ)
26/04/2014 17:40

Մայրը կծել է իր 2.5 տարեկան դստեր վրա հարձակված պիտբուլի ականջը (Տեսանյութ)

ԱՄՆ Վիսկոնսին նահանգի Ալվին քաղաքում պիտբուլը հարձակվել է 2.5 տարեկան Մաքքենզի Պլասսի վրա, իսկ մայրը դստեր փրկելու համար դաժան մարտի մեջ է մտել շան հետ:

Fedpost.ru-ի փոխանցմամբ` աղջիկը խաղացել է բակում, երբ պիտբուլը հարձակվել է աղջկա վրա և սկսել հոշոտել երեխային:

Մայրը, տեսնելով աղջկա արյունոտված դեմքը, հարձակվել է շան վրա, հարվածել նրա ծնոտին և կծել ականջը:

Մոր խոսքով՝ ինքը այդ պահին չի էլի գիտակցել, թե որտեղից է իրեն այդքան ուժ և համարձակություն: 911 զանգահարելուց հետո՝ ոստիկանության սպան կրակել է պիտբուլի վրա, սակայն շունը չի սատկել:

Նշվում է, որ դեմքի վնասվածքներ ստացած 2.5 տարեկան Մաքքենզին այժմ իրեն լավ է զգում և բուժման կուրս է անցնում:

 

Մայրը կծել է իր 2.5 տարեկան դստեր վրա հարձակված պիտբուլի ականջը (Տեսանյութ)