Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3.500 կրակոց
26/04/2014 13:45

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3.500 կրակոց

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն՝ ապրիլի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 600 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3.500 կրակոց: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊԲ-ից:

Բացի հրադադարի պահպանման ռեժիմի խախտման դեպքերից, հակառակորդի օդուժը շփման գծի երկարությամբ անցած շաբաթվա ընթացքում իրականացրել է մի շարք ուսումնական թռիչքներ:

ՊԲ հակաօդայինները ժամանակին հավաստանշել են հակառակորդի օդուժի ուսումնամարտական թռիչքները և դրանք պահել վերահսկողության տակ

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3.500 կրակոց