4 անձից բաղկացած հանցավոր խումբը բացահայտվել է (Տեսանյութ)
26/04/2014 13:20

4 անձից բաղկացած հանցավոր խումբը բացահայտվել է (Տեսանյութ)

4 անձից բաղկացած հանցավոր խումբը 2012-2013-ի ընթացքում մայրաքաղաքում ծրագրել և ավարտին է հասցրել մի շարք բնակարանային գողություններ: Բացի այդ, նրանք ձեռնարկել են նաև ավելի ծանր հանցագործություններ` ավազակային հարձակումներ:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ քառյակի ձեռքով էր կատարվել նաև Շենգավիթ համայնքում գտնվող տարադրամի փոխանակման կետի վրա հարձակումը, որի հետևանքով հրազենային վնասվածքներից մահացել էր տարադրամի փոխանակման կետի աշխատակիցը:

Հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում նրանց նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ  քրեական օրենսգրքի 222 հոդվածի հատկանիշներով` բանդիտիզմ:

Մանրամասները` տեսանյութում:
 

4 անձից բաղկացած հանցավոր խումբը բացահայտվել է (Տեսանյութ)