Ֆեյսբուքյան պնակալեզներ. «Ձեզ համար ուշաթափվում եմ` ինձ մի հատ պաշտոն տվեք»
26/04/2014 16:44

Ֆեյսբուքյան պնակալեզներ. «Ձեզ համար ուշաթափվում եմ` ինձ մի հատ պաշտոն տվեք»

Հոգեբանության ուսումնասիրության առումով Facebook-ը հարմար վայր է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը, հավելելով, որ  Facebook-ում մարդիկ կան, ովքեր պնակալեզ են, ու «ամեն կերպ իշխանություններին հայտնում են, որ ես ձեզ շատ եմ սիրում, ուշաթափվում եմ` ինձ մի հատ պաշտոն տվեք», մարդիկ կան, ովքեր Facebook-ում ապրում են հայերնասիրությամբ, կամ ընդնդիմադիր քարոզ են կատարում և այլն:

Սամվել Խուդոյանը Facebook-յան խնդիրները նաև կապում է վերջին 20 տարիներին մարդկանց հոգեբանության մեջ տեղի ունեցած փոփոխություններով. թեև Հայաստանի վերաբերյալ հետազտություն չկա, սակայն ՌԴ-ում նման ուսումնասիրություն արել են. նա եզրահանգումներում զուգահեռներ է տեսնում հայերի հոգեբանության հետ:

Ըստ հետազոտության՝ կրկնապատկվել է ագրեսիվությունը, բազմապատկվել է նյութապաշտությունը, ավելացել է լկտիությունը, եսակենտրոնությունը: Ի տարբերություն Խորհրդային ժամանակների ռոմանտիկայի` մարդիկ ավելի պրագմատիկ են դարձել, նաև հայերնասիրությունն է աճել:

Ֆեյսբուքյան պնակալեզներ. «Ձեզ համար ուշաթափվում եմ` ինձ մի հատ պաշտոն տվեք»