Նախագահը դիտել է արվեստագետ Բրունո Բրունիի աշխատանքների ցուցադրությունը
26/04/2014 17:49

Նախագահը դիտել է արվեստագետ Բրունո Բրունիի աշխատանքների ցուցադրությունը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում դիտել է իտալացի անվանի արվեստագետ Բրունո Բրունիի աշխատանքների հետահայաց ցուցադրությունը: Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:

Ցուցադրությունը հայ արվեստասերներին բացառիկ հնարավորություն է ընձեռում՝ ծանոթանալու իտալական արդի արվեստին: Արվեստագետը Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում ներկայացնում է իր բոլոր ստեղծագործական շրջաններն ընդգրկող մոտ 100 աշխատանք: 

Նախագահը դիտել է արվեստագետ Բրունո Բրունիի աշխատանքների ցուցադրությունը