ԱՄՆ-ում հարսանիքից հետո հարսը սպանել է ամուսնու ազգականին
26/04/2014 12:40

ԱՄՆ-ում հարսանիքից հետո հարսը սպանել է ամուսնու ազգականին

ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում հարսը հարսանիքից հետո կրակել է ամուսնու ազգականին: Այս մասին հաղորդում է Associated Press-ը: Դեպքը տեղի է ունեցել խնջույքից հետո: Ոստիկանության տվյալներով՝ 30-ամյա Քրիստինա Ջորջ-Հարվասը Նյու-Բրայթոնի ավտոկայանատեղիում ատրճանակից կրակել է 21-ամյա Քեյթլին Ֆերմոնտի վրա: 

«Մենք կարծում ենք՝ նրանք վիճել են, թե ով պետք է վարի ավտոմեքենան»,-ասել է Նյու-Բրայթոնի ոստիկանապետ Չարլզ Վանֆոսանը: Մեղադրյալը կալանավորվել է: Այս գործով լսումը կկայանա մայիսի 2-ին: