Այսօր հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրև
26/04/2014 11:25

Այսօր հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրև

Այսօր հանրապետության շրջանների զգալի մասում, իսկ ապրիլի 27-ին՝ առավելապես հյուսիսային շրջաններում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին շրջաններում այսօր հնարավոր է կարկուտ: Այս մասին տեղեկանում ենք Meteo-tv.am-ից:

Քամին հարավային է` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանն այսօր կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև՝ աստիճանաբար կբարձրանա:

Երևանում նույնպես այսօր ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
 

Այսօր հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրև