9-ամյա երեխան ազատվել է գերությունից` 3 ժամ հոգևոր երգեր երգելով
26/04/2014 17:12

9-ամյա երեխան ազատվել է գերությունից` 3 ժամ հոգևոր երգեր երգելով

ԱՄՆ-ում 9-ամյա Վիլլի Մայրիկի առևանգման պատմությունն իսկական հրաշք է դարձել: Բանն այն է, որ 3 ժամ շարունակ պատանդ մնալուց հետո՝ փոքրիկն ազատ է արձակվել՝  անընդհատ հոգևոր երգեր երգելու շնորհիվ: Այս մասին, հղում անելով UPI-ին, հայտնում է Lenta.ru-ն:

Նրա երգերը առևանգողներին նախ զայրույթի մեջ են գցել, ապա նրանք զղջացել են իրենց կատարած քայլի համար: Դեպքը պատահել է Սուրբ Զատիկից օրեր առաջ: 

Երեխային առևանգել են շան հետ զբոսնելու ժամանակ և թեև նրա առևանգիչը հրամայել է որևէ ձայն չհանել, նա չի ենթարկվել և 3 ժամ շարունակ երգել Every Praise երգը:

Իմանալով այս մասին` երեխային շնորհավորել է նաև երգի կատարող, հայտնի Հեզեկիա Վոլքերը: 

 

9-ամյա երեխան ազատվել է գերությունից` 3 ժամ հոգևոր երգեր երգելով