.jpg)
Արթուր Աբրահամը պատասխանել է Նիկոլային
Այսօր` ապրիլի 28-ին, հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն իր մարզիչ Ուլի Վեգների հետ, ԶԼՄ-ների ներկայացուցիչների և բռնցքամարտի բազմաթիվ երկրպագուների ներկայությամբ Բեռլինում բաց մարզում է անցկացրել` ցուցադրելով իր հմտությունները: Այս մասին տեղեկացնում է Արթուր Աբրահամի մամլո խոսնակ Սիրան Գրիգորյանը:
Մեր հայրենակիցն աշխարհի չեմպիոնի տիտղոսի պաշտպանության առաջիկա մենամարտն անցկացնելու է մայիսի 3-ին` Բեռլինում: Արթուր Աբրահամի մրցակիցը Չեռնոգորիան ներկայացնող Նիկոլա Սյեկլոչան է, ով հայտարարել է, թե պատրաստվում է տապալել Աբրահամին և վերցնել նրա գոտին.
«Երկար ժամանակ է հետևում եմ Արթուր Աբրահամին և գիտեմ, թե ինչպես կարելի է հաղթել նրան»,- ասել էր Չեռնոգորիայի ներկայացուցիչը։
«Տեսանյութերի միջոցով ինձ հետևելն ու իմ դեմ ռինգ դուրս գալը տարբեր բաներ են»,- հակադարձել էր Արթուր Աբրահամը: