Սերժ Սարգսյանը մասնակցեց «Ալբիոն» արտադրամասի գործարկմանը
28/04/2014 17:53

Սերժ Սարգսյանը մասնակցեց «Ալբիոն» արտադրամասի գործարկմանը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Արարատի ոսկու կորզման գործարանում մասնակցեց «Ալբիոն» նոր, առաջատար տեխնոլոգիական արտադրամասի գործարկմանը:

«Ալբիոն» տեխնոլոգիան հնարավորություն է տալիս զգալիորեն մեծացնել մետաղի արդյունահանումը դժվար կորզվող սուլֆիդային հանքաքարից, որով հարուստ է Սոթքի հանքավայրը:

«Xtrata texnology»-ի գլխավոր մենեջեր Մայք Հորնը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նորագույն «Ալբիոն» տեխնոլոգիան օգտագործվում է ոսկու և այլ հումք ստանալու համար:

Նա նշեց, որ տեխնոլոգիան ներդրվել է գործարանում «ԳեոՊրոՄայնինգի» կողմից:

Նրա խոսքով` «Ալբիոն» տեխնոլոգիան թույլ է տալիս հումքը աղալ շատ մանր, ինչը հնարավություն է տալիս զգալիորեն էժանացնել ոսկու արդյուհանհանման ինքնարժեքը:

«ԳեոՊրոՄայնինգ» խմբի ներդրումների ընդհանուր ծավալը Սոթքի հանքավայրի և Արարատի գործարանի արդիականացման համար 2007 թ գերզանցել են 140 մլն դոլարը:

Նշենք, որ արտադրամասի բացման պաշտոնական արարողությանը ներկա էին ՌԴ պատվիրակությունը` տրասպորտի նախարար, հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի ղեկավար Մաքսիմ Սոկոլովը, ՀՀ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվանն Վոլինկինը և պաշտոնատար այլ անձինք:
 

Սերժ Սարգսյանը մասնակցեց «Ալբիոն» արտադրամասի գործարկմանը