Նեյմար. «Մենք բոլորս կապիկներ ենք»
28/04/2014 18:54

Նեյմար. «Մենք բոլորս կապիկներ ենք»

«Բարսելոնի» պաշտպան Դանի Ալվեշի բանանի հետ կապված սկանդալային դրվագն անտարբեր չի թողել մի շարք հայտնի մարդկանց: Նրանցից ոմանք հայտնել են իրենց աջակցությունը ֆուտբոլիստին, մյուսներն էլ պարզապես… բանան են կերել ու լուսանկարները տեղադրել համացանցում:

«Բարսելոն» ֆուտբոլային ակումբը մամլո հաղորդագրությունում գրել է, որ նման միջադեպեր չպետք է տեղի ունենան մարզական միջոցառումների ժամանակ:

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն ևս անտարբեր չի անցել տեղի ունեցածի կողքով: Նա բանան է կերել ֆուտբոլիստուհի Մարտայի հետ` ասելով «Ոչ ռասիզմին»:

Իսկ ահա «Զենիթի» ֆուտբոլիստ Հալկը բանանով կերակրել է իր ընտանիքի բոլոր անդամներին: Նեյմարը ևս նմանատիպ քայլով աջակցել է խաղընկերոջը` նշելով, որ մենք բոլորս կապիկներ ենք:

Լեգենդար Ռոբերտո Կառլոս թվիթերյան իր էջում գրել է «Մենք բոլորս հավասար ենք» և տեղադրել բանանով լուսանկար: Բանանամոլությունը շարունակվում է:
 

Նեյմար. «Մենք բոլորս կապիկներ ենք»